Բրազիլական «Բոտաֆոգոն» պայմանագիր է կնքել ամերիկյան «Ատլանտա Յունայթեդի» կիսապաշտպան Տիագո Ալմադայի հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հաղորդվում է, որ 23-ամյա Ալմադան վեց ամիս կխաղա Բրազիլիայի առաջնությունում, նախքան ֆրանսիական «Լիոն» տեղափոխվելը, որը նույն սեփականատերն ունի, ինչ «Բոտաֆոգոն»:
«Ատլանտա Յունայթեդը» կստանա 20 միլիոն եվրո տրանսֆերի դիմաց։
Այս մրցաշրջանում նա 17 հանդիպում է անցկացրել «Ատլանտա Յունայթեդի» կազմում՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։