«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կիսվել է իր ապագայի մասին կարծիքով.
«Ես հանգիստ ամառ եմ ունենալու: Եվրոյից հետո ես կվայելեմ արձակուրդս, իսկ հետո կվերադառնամ «Մանչեսթեր Սիթի»։
Ակումբի հետ բանակցությունները կարող են տեղի ունենալ մոտակա ամիսներին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Քրիստոֆ Տերեն։
Այսօր՝ հուլիսի 1-ին, Բելգիայի հավաքականը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում կխաղա Ֆրանսիայի ընտրանու հետ։