Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնն արձագանքել է Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի Սլովակիայի դեմ խաղում թիմակից Ջուդ Բելինգհեմի գոլին։
«Սա մեր երկրի պատմության լավագույն գոլերից մեկն է։ Ինչպիսի՞ ֆուտբոլիստ է նա:
Սա խոսում է այն մասին, որ նա ունակ է առաջին դեր դուրս գալ վճռական պահերին»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Yahoo Sports-ը։
Իվան Շրանցի գոլին անգլիացիները պատասխանեցին 90+5-րդ րոպեին Ջուդ Բելինգհեմի դիպուկ հարվածով, ինչպես նաև 91-րդ րոպեին Քեյնի գոլով։ Անգլիան քառորդ եզրափակիչում կխաղա Շվեյցարիայի հետ։