Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան հումորով է մեկնաբանել Մբապեի լուսանկարը, որում Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը նոր պաշտպանիչ դիմակով է։
«Նա Բեթմենն է, այլևս ոչ Դոնաթելոն (Նինձյա Կրիաների հերոսներից մեկը, խմբ․)»,- գրել է Պոգբան սոցցանցում՝ մեկնաբանությունն ուղեկցելով էմոջիով։
Հիշեցնենք, որ Մբապեն փոխել է պաշտպանիչ դիմակը Բելգիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչ խաղից առաջ, որը կկայանա վաղը՝ հուլիսի 1-ին։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը փոխել է դիմակը, քանի որ դրա նախկին տարբերակն անհարմար էր կրել։