Իսպանական «Իլուեկա» ակումբը, որը հանդես է գալիս Իսպանիայի 5-րդ լիգայում, երեկ պայմանագիր է կնքել Զինեդին Զիդան ունուն-ազգանունով երիտասարդ ֆուտբոլիստի հետ։
Հատկանշական է, որ ակումբը նախորդ շաբաթ պայմանագիր էր կնքել ևս մեկ հանրահայտ ազգանուն ունեցող ֆուտբոլիստի հետ։
Խոսքը 21-ամյա ֆուտբոլիստ Իտհեր Ռոնալդոյի մասին է։
Ստացվում է, որ նոր մրցաշրջանում իսպանական թիմում հանդես կգան Զիդան և Ռոնալդո ազգանուններով ֆուտբոլիստներ։