22-ամյա հարձակվող Գրենիկ Պետրոսյանը տեղափոխվել է «Նոա»։
Ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել ԲԿՄԱ-ում ու «Փյունիկում»։ Հայաստանի բարձրագույն լիգայում Պետրոսյանն անցկացրել է 88 խաղ ու դարձել 16 գոլի հեղինակ։ Գրենիկ Պետրոսյանը հանդես է եկել նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում։