NHL-ի փլեյ-օֆֆ 2024-ի եզրափակիչի վճռորոշ 7-րդ խաղն ավարտվեց Սանրայսում (ԱՄՆ), որում «Ֆլորիդայի Պանտերսը» հաղթեց «Էդմոնտոն Օյլերսին» (2:1)։
«Ֆլորիդան» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Սթենլիի գավաթը։
Հիշեցնենք, որ «Ֆլորիդայի» և «Էդմոնտոնի» միջև շարքը շատ դրամատիկ զարգացավ։ «Պանտերսը» մեկնարկում երեք անընդմեջ հաղթանակ տարավ, որից հետո «Էդմոնտոնը» կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ ևս երեք հաղթանակ տոնելով։
Նշենք, որ «հովհազները» երկրորդ փորձից կարողացան հասնել իրենց նպատակին։ Նախորդ մրցաշրջանում լիգայի ամենահարավային ակումբը նույնպես դուրս եկավ եզրափակիչ, սակայն չկարողացավ մրցակցել «Վեգասի» հետ (1-4):