Հարի Քեյնին առաջարկվել է Գերմանիայի 7-րդ դիվիզիոնում խաղալու հնարավորություն։ Բլանկենհեյն ամրոցում կայացած Անգլիայի հավաքականի մամուլի ասուլիսում տեղացի լրագրող Յոնաս Գրեյները «Բավարիայի» հարձակվողին հարցրել է՝ «Կմնայի՞ք այստեղ՝ Թյուրինգիայում»։
Տեղի լրատվամիջոցների աշխատակիցն առաջարկել է Քեյնին միանալ 3000 բնակիչ ունեցող գյուղի թիմին և կնքել պայմանագիր:
«Դուք կստանաք այնքան տապակած թյուրինգյան երշիկ, որքան ցանկանում եք և նվազագույն աշխատավարձ: Դուք նաև ավելի շատ ժամանակ կունենաք ազգային հավաքականի համար»,- ասել է Գրեյները:
«Ես պետք է խորհրդակցեմ գործակալիս հետ և տեսնեմ, թե ինչ կարող եմ անել»,- մեջբերում է Քեյնին Bild-ը:
Հարձակվողը չի ստորագրել իրեն առաջարկված պայմանագիրը և սահմանափակվել է սիրողական ակումբի մարզաշապիկին իր ինքնագրով։ Գրեյները ասել է, որ այն, ամենայն հավանականությամբ, աճուրդի կհանվի: