2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 22-րդ ռակետ Կարեն Խաչանովը աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիտցի հետ միասին պարտվել է Լոնդոնում անցկացված ATP-500 կարգի զուգախաղի մրցաշարի եզրափակիչում։
Վճռորոշ խաղում Խաչանովն ու Ֆրիտցը 6:4, 6:7 (5:7), 8:10 հաշվով պարտվել են Նիլ Սկուպսկիին (Մեծ Բրիտանիա) և Մայքլ Վինուսին (Նոր Զելանդիա):
Հանդիպումը տևել է 1 ժամ 19 րոպե։
Հարկ է նշել, որ Խաչանովը Լոնդոնում հանդես է եկել նաև մենախաղում։ Բայց արդեն մեկնարկում հայազգի թենիսիստը պարտվել է ամերիկացի Սեբաստիան Կորդային։