«Նոային» է միացել ռուս դարպասապահ Ալեքսեյ Պլոշչադնին։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Կրասնոդարի» սան է։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրել է Չարենցավանի «Վանում», որի կազմում անցկացրել է 8 խաղ Հայաստանի Պրեմիեր լիգայում ու գավաթի խաղարկությունում։
«Ես շատ ուրախ եմ նման մեծ ակումբի և նախագծի մաս դառնալու համար: Անհամբեր սպասում եմ այն պահին, թե երբ կարող եմ սկսել իմ ներդրումն ունենալ թիմի հաջողություններում»,- ակումբի հետ զրույցում ասել է թիմի նորեկը։