Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն ընդամենը 20 տարեկան է, բայց արդեն մեծ աստղ է համարվում ֆուտբոլային ու ընդհանրապես սպորտային աշխարհում։
Daily Mail պարբերականի հաղորդմամբ՝ Nike-ը ցանկանում է Բելինգհեմին «փախցնել» իր գլխավոր մրցակցի՝ Adidas-ի ձեռքից։ Նշվում է, որ սպորտային հագուստ և պարագաներ արտադրող ամերիկյան հսկան ցանկանում է Ջուդի հետ թողարկել համատեղ բրենդ, ինչպես հայտնի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի դեպքում էր։ Nike Air Jordan նախագծի վաճառքը երկու կողմերի համար էլ շահութաբեր եղավ։
Հիշեցնենք, որ Բելինգհեմը այժմ գտնվում է Անգլիայի հավաքականի ճամբարում և «Երեք առյուծների» կազմում մասնակցում է Եվրո-2024-ին։