Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի տնային հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի «Ուրարտուի» ստադիոնում:
Այս մասին հայտնում է լրագրող Սուրեն Մելիքսեթյանը:
«Անկախ հանգամանքից, թե երկրորդ տնային խաղը որ մրցաշարում կլինի (կամ ՉԼ 2-րդ փուլ, կամ ԿԼ 2-րդ փուլ), «Փյունիկը» կրկին կխաղա «Ուրարտուի» ստադիոնում»,- գրել է Մելիքսեթյանը ֆեյսբուքի իր էջում: