«Ինտեր» Մայամիի աստղային հարձակվողներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը Կոպա Ամերիկայի մեկնարկից առաջ կրկին ցույց են տվել իրենց սպորտային ունակությունները՝ բայց այս անգամ ֆուտբոլային դաշտը փոխարինելով պադելի կորտով։
Արգենտինացու և ուրուգվայցու պադելային հանդիպման տեսանյութը արագ տարածվել է սոցցանցերում` ոգևորություն առաջացնելով երկրպագուների շրջանում։
Հատկանշական է, որ ֆուտբոլի ամենակարկառուն ձախլիկներից մեկը՝ Մեսսին, անսպասելիորեն պադել է խաղացել աջ ձեռքով։
Leo Messi and Luis Suárez taking their partnership to padel 🏓
(via @beINSPORTSUSA)pic.twitter.com/rmmSJOs2pu
— B/R Football (@brfootball) June 19, 2024
«Ես այնքան էլ լավը չեմ պադելում: Ինձ հաճույք է պատճառում այն խաղալը, բայց ես պարզապես միջին մակարդակի եմ»,- ասել է Մեսսին ՝ անդրադառնալով ֆուտբոլից դուրս իր հոբբիներին:
Հիշեցնենք, որ Կոպա Ամերիկայի առաջին տուրում Արգենտինան կհանդիպի Կանադային, իսկ Ուրուգվայը ուժերը կչափի Պանամայի հետ։