Եվրոպայի առաջնության B խմբի 2-րդ տուրի խաղում կհանդիպեն Խորվաթիայի և Ալբանիայի հավաքականները։ Թիմերը կխաղան Համբուրգի (Գերմանիա) Volksparkstadion մարզադաշտում:
Խաղը կմեկնարկի ժամը 17:00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով:
Թիմերի մեկնարկային կազմերը.
Խորվաթիա՝ Լիվակովիչ, Պերիշիչ, Գվարդիոլ, Շուտալո, Յուրանովիչ, Կովաչիչ, Բրոզովիչ, Մոդրիչ, Կրամարիչ, Պետկովիչ, Մայեր։
Ալբանիա՝ Ստրակոշա, Միտայ, Այետի, Ջիմսիթի, Հյուսայ, Լյաչի, Ռամադանի, Ասլանի, Բայրամի, Մանայ, Ասանի։