Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում հունիսի 26-ից հուլիսի 7-ը կկայանա «Ասիայի երեխաներ» մարզական 8-րդ խաղերը։
Մասնակցել կարող են 13-16 տարեկան մարզիկները։ Հայաստանի հրաձգության պատանեկան հավաքականը մրցմանը կներկայանա 3 մարզիկով։ Թիմին կուղեկցի մարզիչ Արմեն Սիմոնյանը։
Խաղերին հրավիրվել է նաև հրաձիգ Հայկ Բաբայանը, ով 2016 թվականին «Ասիայի երեխաներ» 6-րդ խաղերում դարձել էր հաղթող։
Ստորև ներկայացված է մեր թիմի կազմը.