«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեկնաբանել է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքները։
«Ուրարտուի» մրցակիցը որակավորման առաջին փուլում կլինի Էստոնիան ներկայացնող «Կալև» ակումբը։
«Այս պահից սկսած ուսումնասիրելու ենք մրցակցին, յուրաքանչյուր դետալին ուշադրություն ենք դարձնելու և փորձելու ենք եվրագավաթներում լավ հանդես գալ։
Կապ չունի արտագնա և տնային խաղը, քանի որ արտագնա գոլերը այլևս արդիական չեն։ Այս պահին Էստոնիայում ներքին առաջնությունը ընթացքի մեջ է և մենք կուսումնասիրենք նրանց առաջիկա խաղերը»,- մեջբերում է մասնագետին ակումբի պաշտոնական կայքը։