Շվեյցարիայի Նյոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում, երեկ կայացավ Չեմպիոնների լիգայի 2024-25 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» որակավորման առաջին փուլում կմրցի Բելառուսը ներկայացնող Մինսկի «Դինամոյի» հետ։
«Այս պահին ամբողջ թիմը լիովին կենտրոնացած է նախապատրաստական փուլի վրա։ Մրցակցին դեռ չենք ուսումնասիրել, չեմ կարող որևէ հսատկ բան ասել, բայց գիտեմ, որ հարուստ պատմություն ունեցող ակումբ է։ Մենք մեր կողմից ջանք չենք խնայի»,- մեջբերում է թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին ակումբի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 9/10-ին և 16/17-ին։ Հանդիպումների վերջնական ժամանակացույցը կհստակեցվի հունիսի 21-ին։