Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ամփոփել է Եվրո-2024-ի խմբային մրցաշարի առաջին տուրում Չեխիայի դեմ խաղի (2-1) արդյունքները։
«Այսօր այն խաղը չէր, որ գնահատեի թիմի մարտավարությունը, տեխնիկան կամ մարզավիճակը:
Մենք այսօր հաղթեցինք, քանի որ ցույց տվեցինք կամք ու հավատ:
Մենք առաջին անգամ կամային հաղթանակ տարանք՝ ցուցադրելով զարմանալի բնավորություն։ Մեր երկրպագուներն այսօր արժանի չէին պարտության»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Record-ը։