Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Վիտինյան ճանաչվել է Եվրո-2024-ի խմբային մրցաշարի առաջին տուրի՝ Չեխիայի դեմ խաղի (2-1) լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
24-ամյա կիսապաշտպանը հանդիպումը սկսել է թիմի մեկնարկային կազմում ու փոխարինվել 90-րդ րոպեին։
Ռոբերտո Մարտինեսի թիմը վաստակել է երեք միավոր և F խմբում զբաղեցնում է 2-րդ տեղը, Չեխիան զրո միավորով երրորդ տեղում է:
Եվրո-2024-ի երկրորդ տուրում Պորտուգալիան կխաղա Թուրքիայի հետ, իսկ Չեխիան կհանդիպի Վրաստանի հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան հունիսի 22-ին։