«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր անգլերենի իմացության մակարդակի մասին։
«Ճշմարտությունն այն է, որ ես ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ հասկանում եմ անգլերենով: Բայց ես ամաչում եմ խոսել այդ լեզվով։ Չնայած, կարծում եմ, որ կարող էի փորձել»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք, որ հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը՝ հունիսի 21-ին Արգենտինայի հավաքականը կսկսի իր ճանապարհորդությունը դեպի Կոպա Ամերիկա: «Ալբիսելեստեի» առաջին մրցակիցը մրցաշարում կլինի Կանադայի հավաքականը։ Նշենք, որ Արգենտինայի հավաքականը հաղթել է Կոպա Ամերիկայի վերջին խաղարկությունում՝ 2021 թվականի ամռանն այդ մրցաշարի եզրափակիչում նվազագույն հաշվով հաղթելով Բրազիլիային։