Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը պատասխանել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ իր հասցեին հնչող քննադատություններին։
«Ես ոչինչ չեմ կարդացել։ Ես միշտ վերլուծում եմ իմ խաղը միայն դրա պատասխանատուների հետ միասին։ Մենք ամեն ինչ քննարկում ենք, դրվագներ դիտում և դրա հիման վրա գնահատում իմ կատարումը։ Այնպես որ, ես շատ չէի մտածում իմ հասցեին հնչող քննադատությունների մասին։ Մարզիչների, այլ խաղացողների և իմ միջև վստահելի հարաբերությունները կարևոր են: Եվ մեր թիմի նկատմամբ մեծ վստահություն կա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նոյերը:
Եվրո-2024-ի եզրափակիչ մասը տեղի է ունենում Գերմանիայում և կտևի ուղիղ մեկ ամիս՝ հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Մրցաշարի հանդիպումները կհյուրընկալեն 10 քաղաքների 10 մարզադաշտեր։