«Սևիլիան» հայտարարեց կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի` պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով թիմից հեռանալու մասին։
Ռամոսը անդալուզցիների կազմում հանդես է գալիս 2023 թվականի սեպտեմբերից։
Նախորդ մրցաշրջանում 38-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Սևիլիայի» 37 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։