Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է ուժեղացնել կազմը Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպանի միջոցով։
Ինչպես հայտնում է Caught Offside-ը, անգլիական ակումբը հետաքրքրված է «Բոլոնիայի» ֆուտբոլիստ Ռիկարդո Կալաֆիորիի ծառայություններով։
Ռիկարդոն ներկայումս հանդիսանում է Իտալիայի հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ և մասնակցում է Եվրո-2024-ին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կալաֆիորիի համար պայքարում ֆավորիտ է համարվում Թուրինի «Յուվենտուսը», որը վերջերս գլխավորել է «Բոլոնիայի» նախկին մարզիչ Տիագո Մոտան։