«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսին խնդրել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել նոր ֆուտբոլիստների, հայտնում է լրագրող Դանիելե Լոնգոն։
Պաշտպանության կենտրոնում մարզիչը կցանկանար տեսնել Մատս Հումելսին, և նշվում է, որ ակումբն արդեն կապ է հաստատել 35-ամյա գերմանացու ներկայացուցիչների հետ:
Ֆուտբոլիստն իր հերթին ցանկանում է մնալ Եվրոպայում, ուստի մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբների երկու առաջարկները։
Հիշեցնենք, որ Մատսը Դորտմունդի «Բորուսիայի» հետ գործող պայմանագրի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ։ Կողմերն արդեն հայտարարել են, որ չեն շարունակելու համագործակցությունը։