Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Սերբիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումից հետո խոսել է ազգային հավաքականի կիսապաշտպանությունում խաղալու մասին։
Հիշեցնենք, որ բրիտանացիները նվազագույն հաղթանակ են տարել՝ 1:0, իսկ Բելինգհեմը խփել է միակ գոլը։
«Ինձ սա դուր եկավ. Մենք հիանալի հավասարակշռություն ունեինք գնդակով և առանց գնդակի: Տրենտը (Ալեքսանդր-Առնոլդ) հիանալի էր, նա է թելադրում խաղը։ Նա միշտ դրական է տրամադրված, և դա իսկապես օգնում է ինձ նման մեկին, քանի որ ես սիրում եմ հարձակվել և ներթափանցել նրանց պաշտպանական գիծ: Ինչպես միշտ, Դեկլանը (Ռայսը) հիանալի էր: Անհամբերությամբ եմ սպասում տեսնելու, թե որքան հեռու կարող ենք գնալ և ինչ ներուժ ունենք»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հաջորդ խաղում Անգլիայի հավաքականը կհանդիպի Դանիայի հավաքականի հետ։ Սերբիան հանդիպում կանցկացնի Սլովենիայի հետ։ Երկու խաղերն էլ կկայանան հունիսի 20-ին։