«Բարսելոնայի» համակարգում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել, վստահեցնում է Mundo Deportivo-ն: Աղբյուրի փոխանցմամբ, վիրուսի հետևանքով վարակվել են կատալոնական ակումբի՝ Հրվ. Ամերիկայի գծով գլխավոր սկաուտ Անդրե Կյուրին և նրա կինը:
Կյուրին և իր կինն ինքնամեկուսացել են Սան-Պաուլուի իրենց տանը: Նրանք դեռևս չեն հոսպիտալացվել:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսը մարտի 11-ին հայտարարվեց որպես համաշխարհային համավարակ: Վարակման առաջին դեպքերը գրանցվել են նախորդ տարվա վերջում Չինաստանի Ուհան քաղաքում: Այդ ժամանակից ի վեր վիրուսը տարածվել է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում:
Աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 320 հազար դեպք է գրանցվել, որոնցից ավելի քան 14 հազարը՝ մահվան ելքով: