«Ալ Հիլալի» նախագահ Անմար Ալ Խաիլին խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ անհաջող բանակցությունների մասին։
Սաուդյան Արաբիայի ակումբը հարձակվողին փորձել է ձեռք բերել 2023 թվականի ամռանը, երբ նա հեռացավ ՊՍԺ-ից։
«Մենք կապի մեջ էինք Մեսսիի հետ, երբ ավարտվում էր նրա պայմանագիրը փարիզեցիների հետ: Մենք Լիոնելին առաջարկեցինք 1,4 միլիարդ եվրո, բայց նա հրաժարվեց, քանի որ ընտանիքը ցանկանում էր տեղափոխվել Ամերիկա։
Զարմանալի է, որ ֆուտբոլիստը հանուն իր ընտանիքի մերժել է նման առաջարկը։ Նա փորձել է համոզել իր ընտանիքին, բայց հետո առանց վարանելու հրաժարվել է։ Մենք հարգում ենք նրա որոշումը, քանի որ ընտանիքն ավելի կարևոր է, քան փողը»,- Ալ Խաիլիի խոսքերն է մեջբերում NIBC-ն: