IDBank Պրեմիեր լիգայի 2023/24 մրցարջանում կայացած 180 հանդիպումներից 81-ն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով, 65-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 34-ում գրանցվել է ոչ-ոքի։
Վիճակագրությունը ներկայացնում է IDBank Պրեմիեր լիգայի ֆեյսբուքյան էջը:
Բոլոր խաղերում խփվել է 503 գոլ, որից 266-ը՝ հյուրերի դարպասը:
Նախորդ առաջնության համեմատ 57 գոլ ավելի է գրանցվել, միջին արդյունավետությունն էլ 2,47-ից (446 գոլ 180 խաղում) հասել է 2,79-ի:
Միջին արդյունավետությունն ամենաբարձրն է վերջին 9 առաջնություններում:
Վերջին անգամ ավելի բարձր ցուցանիշ (2,83) գրանցվել էր 2014/15թթ. առաջնությունում, որի 112 հանդիպումներում 318 գոլ էր խփվել