«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի։
Պորտուգալացի մարզիչ Ռուի Մոտան նշանակվել է «Նոա» ՖԱ-ի գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
45-ամյա մասնագետը 2024 թվականի հունվարին գլխավորել էր վրացական «Դիլա» ակումբը և դուրս բերել թիմին մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։
Մինչև «Դիլա» ակումբը գլխավորելն աշխատել է պորտուգալացի Ռիկարդո Սա Պինտույի մարզչական շտաբում այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ իրանական «Էսթեղլալը», պորտուգալական «Մորեյրենսեն», բրազիլական «Վասկո դա Գաման», պորտուգալական «Բրագան», բելգիական «Ստանդարտը», լեհական «Լեգիան» և այլն։
«Ողջույն, «Նոայի» սիրելի երկրպագուներ։ Ես շատ ուրախ եմ այս մեծագույն ակումբին միանալու համար։ Մեծ ոգևորվածությամբ եմ գալիս, որպեսզի միասին պատմություն կերտենք։ Մենք ամեն օր քրտնաջան աշխատելու ենք, որ հասնենք մեր նպատակներին։ Միասին մենք ավելի ուժեղ ենք լինելու»,- ասել է Մոտան։