Լրագրող Ալեքսեյ Շևչենկոն իր Telegram ալիքում հայտնել է, որ Comedy Club-ի նախկին հաղորդավար և Match TV սպորտային հաղորդումների կրեատիվ պրոդյուսեր Տաշ Սարգսյանը դարձել է Կոնտինենտալ հոկեյի լիգայի մեդիա նախագծերի տնօրեն։
Արտաշես Սարգսյանը ծնվել է 1974 թվականի հունիսի 1-ին։ Նա հայտնի է ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմում իր ելույթներով, Comedy Club ծրագրի հիմնադիրներից ու վարողներից մեկը։
KHL-ի նոր թոփ-մենեջերի առաջադրանքները դեռևս հայտնի չեն։
Վերջին տարիներին լիգան մեծ ուշադրություն է դարձնում մեդիա բովանդակությանը: