Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալն են նվաճել Ռուսաստանի Կազան քաղաքում ընթացող BRICS մարզական խաղերում:
Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Արթուր Մանուկյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
Սամբոյի մրցումները տեղի կունենան հունիսի 13-ին և 14-ին՝ կանանց ու տղամարդկանց յոթական քաշային կարգերում:
BRICS մարզական խաղերում Հայաստանը կներկայացնեն նաև Աննա Այվազյանը (50 կգ), Արփինե Մնացականյանը (54 կգ), Արամ Աղաջանյանը (71 կգ) , Արթուր Հակոբյանը (79 կգ) , Վահագն Չալյանը (88 կգ) , Արսեն Խանջյանը (98 կգ) , Դավիթ Հարությունյանը (+98 կգ):
Մարզիչներն են Մարտին Միրզոյանն ու Վովիկ Խոջայանը: