Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն առաջարկներ ունի երկու թոփ ակումբներից։ Marca-ի տեղեկություններով՝ բրազիլացի վինգերի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և ֆրանսիական ՊՍԺ-ն։
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում «Ռեալը» կունենա ևս երկու հարձակվող. ակումբին կմիանա Կիլիան Մբապեն, ով պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակով։ «Ռեալը» կուժեղացնի նաև 18-ամյա Էնդրիկը, ով Բրազիլիայի հավաքականի խաղացող է։
Ավելի վաղ Ռոդրիգոն հայտարարել էր, որ չի պատրաստվում հեռանալ «Ռեալից»։ Ֆուտբոլիստն ասել է, որ չի վախենում թիմի նորեկների հետ մրցակցությունից։
Այնուամենայնիվ, բրազիլացին կարիերան շարունակելու այլ տարբերակներ դեռ ունի։