Ավարտվել է շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 8-րդ խաղափուլը:
Պատանիների առաջնությունում հայ շախմատիստներ Մամիկոն Ղարիբյանը և Ռուդիկ Մակարյանը ունեն 6.5 միավոր և կիսում են առաջին հորիզոնականը Նոգերբեկ Կազիբեկի և Կարդոսո Կարդոսո Խոսե Գաբրիելի հետ, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Աղջիկների առաջնությունում Մարիամ Մկրտչյանը ունի 6.5 միավոր և կես միավորով հետ է մնում միանձնյա առաջատար Դիվյա Դեշմուխից։
Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ: