Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան, Մադրիդի «Ռեալի» լեգենդ Տոնի Կրոսը և «Մեծ սաղավարտի» վեցակի հաղթող, աշխարհի նախկին առաջին թենիսիստ Բորիս Բեքերը սոցիալական ցանցերում զվարճալի զրույց են ունեցել տղամարդկանց «Ռոլան Գարոս 2024»-ի ժամանակ։
Բեքեր. մենք (նկատի ունի Գերմանիան՝ ի դեմս Ալեքսանդր Զվերևի) քո աջակցության կարիքն ունենք, Տոնի՛։
Կրոս. Իմ բեքհենդը հիմա բավականաչափ լավը չէ, Բորիս:
Բեքեր. Քո ուժը ոտքերիդ մեջ է:
Հիշեցնենք, որ «Ռոլան Գարոս 2024-ի» եզրափակչում 21-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասը հաղթել է 2020 թվականի օլիմպիական չեմպիոն, աշխարհի չորրորդ ռակետ, գերմանացի Ալեքսանդր Զվերևին։