Անցած երեքշաբթի գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր համասեփականատեր Ջիմ Ռատկլիֆի հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Քրիստիան Ֆալկը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ Տուխելը, որը դիտարկվում է որպես «կարմիր սատանաների» ներկայիս մարզիչ Էրիկ տեն Հագի փոխարինող, Ռատկլիֆին ասել է, թե ինչպես կարող է լուծել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզական խնդիրները, եթե գլխավորի մանկունիանցիներին։
Մասնավորապես, խոսվել է վինգեր Ջեյդոն Սանչոյի հետ, որը նախորդ մրցաշրջանի սկզբում կոնֆլիկտ ուներ տեն Հագի հետ, և հարձակվողական ոճի կիսապաշտպան Մեյսոն Մաունթի հետ, որը բազմաթիվ հանդիպումներ բաց թողեց վնասվածքների պատճառով։ Նշվում է, որ Տուխելը օրինակ է բերել պաշտպան Անտոնիո Ռուդիգերին, որին նա կարողացել է նոր մակարդակի հասցնել «Չելսիում» համատեղ աշխատանքի ընթացքում։