Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին կարծում է, որ «Երեք առյուծների» գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը պետք է թիմի խաղը կառուցի «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ֆիլիպ Ֆոդենի շուրջ։
«Ջուդ Բելինգհեմը հիանալի է, բայց երբ դու ունես այնպիսի խաղացող, ինչպիսին Ֆիլ Ֆոդենն է մեջտեղում, պետք է նրա շուրջ կառուցես Անգլիայի հավաքականի խաղը», — Ռունիի խոսքերն է մեջբերում Sportskeeda-ն։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի վերջում Ֆոդենը ճանաչվել է ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստ։