«Բարսելոնայի» և Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը Եվրո-2024-ից առաջ խոսել է իր մարզավիճակի մասին։
Ապրիլի 21-ին 27-ամյա կիսապաշտպանը կոճի վնասվածք էր ստացել Լա լիգայի 32-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ խաղում (2:3): Նրան խաղադաշտից դուրս էին բերել պատգարակով։
«Գործերը լավ են ընթանում։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ։ Հուսով եմ՝ կկարողանամ մասնակցել առաջին հանդիպմանը։ Բայց ես ոչինչ չեմ կարող խոստանալ»,- դե Յոնգի խոսքն է մեջբերել AD-ը։
Նիդերլանդների հավաքականը Եվրո-2024-ում առաջին հանդիպումը կանցկացնի Լեհաստանի հետ: Խաղը կկայանա հունիսի 16-ին։