Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության համար թիմի վերջնական հայտացուցակը։
Դարպասապահներ՝ Ալֆոնս Արեոլա (Վեսթ Հեմ), Մայք Մենյան (Միլան), Բրիս Սամբա (Լանս):
Պաշտպաններ՝ Ժյուլ Կունդե (Բարսելոնա), Ջոնաթան Կլոս (Մարսել), Բենժամեն Պավար (Ինտեր), Իբրահիմա Կոնատե (Լիվերպուլ), Ուիլյամ Սալիբա (Արսենալ), Դայո Ուպամեկանո (Բավարիա), Թեո Էրնանդես (Միլան), Ֆերլան Մենդի (Ռեալ) .
Կիսապաշտպաններ՝ Յուսուֆ Ֆոֆանա (Մոնակո), Ադրիեն Ռաբյո (Յուվենտուս), Ուորեն Զաիր-Էմերի (ՊՍԺ), Օրելյեն Չուամենի (Ռեալ), Անտուան Գրիզման (Ատլետիկո), Նգոլո Կանտե (Ալ-Իթիհադ), Էդուարդո Կամավինգա (Ռեալ):
Հարձակվողներ՝ Բրեդլի Բարկոլա (ՊՍԺ), Ուսման Դեմբելե (ՊՍԺ), Քինգսլի Կոման (Բավարիա), Օլիվյե Ժիրու (Լոս Անջելես), Ռանդալ Կոլո Մուանի (ՊՍԺ), Կիլիան Մբապե (Ռեալ), Մարկուս Թուրամ (Ինտեր)։
Եվրո-2024-ի խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը կխաղա Լեհաստանի, Ավստրիայի և Նիդերլանդների հետ։ Առաջին հանդիպումը Դեշամի թիմը կանցկացնի հունիսի 17-ին՝ Դյուսելդորֆում, ավստրիացիների հետ։