Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Համաշխարհային ֆուտբոլում չկա որևէ այլ խաղացող, որը կարող է հանդերձարանին տալ այն, ինչ տալիս է Կրիշտիանուն: Սա նրա վեցերորդ Եվրոպայի առաջնությունը կլինի։ Ռոնալդուն միակն է, որը խաղացել է հինգում։ Խոսքը համաշխարհային ֆուտբոլի յուրահատուկ նվաճման մասին է, և այս փորձը կարևոր է։ Բացի այդ, խաղադաշտում կան այլ խաղացողներ, որոնք պետք է որոշումներ կայացնեն։ Կրիշտիանուն պատրաստ է օգնել ու տալ այն ամենը, ինչ կարող է»,- Մարտինեսի խոսքն է մեջբերել ESPN-ը։
Եվրո-2024-ում Պորտուգալիայի հավաքականը F խմբում կխաղա Վրաստանի, Չեխիայի և Թուրքիայի հետ։
Մրցաշարը կկայանա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։