Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն արձագանքել է Հունաստանի հավաքականի հետ ընկերական խաղում (2:1) թիմի դարպասապահ Մանուել Նոյերի սխալին։ Մասնագետը սխալից հետո աջակցել է դարպասապահին։
«Ես թույլ չեմ տա Մանուել Նոյերի թեմայով որևէ քննարկում սկսել, նույնիսկ եթե ինչ-որ մեկը փորձի դա անել։ Սխալից հետո հեշտ է ասել, որ ինքն է մեղավոր։ Բայց դա սխալների շարան չէր: Նա երեք լավ սեյվ արեց, ամեն ինչ լավ է»,- մարզչի խոսքն է մեջբերել Sky Sport Germany-ն։
Եվրո-2024-ի խմբային փուլում Գերմանիան կխաղա Շոտլանդիայի, Հունգարիայի և Շվեյցարիայի հետ: