Ավստրիայի հավաքականի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում հրապարակել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության համար ընտրանու վերջնական կազմը։
Դարպասապահներ՝ Նիկլաս Հեդլ («Ռապիդ»), Հայնց Լինդներ («Յունիոն»), Պատրիկ Պենց («Բրոնդբի»):
Պաշտպաններ՝ Ֆլավիուս Դանիլուկ («ՌԲ Զալցբուրգ»), Կևին Դանսո («Լենս»), Ֆիլիպ Լիենհարթ («Ֆրայբուրգ»), Ֆիլիպ Մվենե («Մայնց 05»), Ստեֆան Պոշ («Բոլոնիա»), Լեոպոլդ Քուերֆելդ («Ռապիդ»), Գերնոտ Տրաուներ («Ֆեյենորդ»), Մաքսիմիլիան Վեբեր («Բորուսիա Մյոնխենգլադբախ»),
Կիսապաշտպաններ՝ Քրիստոֆ Բաումգարտներ («ՌԲ Լայպցիգ»), Ֆլորիան Գրիլիչ («Հոֆենհայմ»), Մարկո Գրյուլ («Ռապիդ»), Ֆլորիան Կայնց («Քյոլն»), Կոնրադ Լայմեր («Բավարիա»), Ալեքսանդր Պրաս («Շտուրմ»), Մարսել Զաբիտցեր («Բորուսիա Դորտմունդ»), Ռոմանո Շմիդ («Վերդեր»), Մաթիաս Զայդլ («Ռապիդ»), Նիկոլաս Զայվալդ («ՌԲ Լայպցիգ»), Պատրիկ Վիմմեր («Վոլֆսբուրգ»),
Հարձակվողներ՝ Մարկո Արնաուտովիչ («Ինտեր»), Մաքսիմիլիան Էնտրուպ («Հարթբերգ»), Միխայել Գրեգորիչ («Ֆրայբուրգ»), Անդրեաս Վայման («Վեստ Բրոմվիչ»):
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 3-րդ տեղերը զբաղեցրած չորս լավագույնները դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Մրցաշարի փլեյ-օֆֆը կանցկացվի օլիմպիական համակարգով՝ մրցաշարից պարտված թիմերի դուրսբերմամբ։