«Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը Sport Express-ի հետ զրույցում խոսել է թիմի նիգերիացի ֆուտբոլիստ Տենտոն Յենեի նկատմամբ «Խիմկիի» հետաքրքրության մասին։
«Խոսակցություններ կան Յենի տրանսֆերի համար։ «Խիմկին» պաշտոնական հարցում է ուղարկել լիարժեք տրանսֆերի համար։ Մենք նրանց պատասխանել ենք, հիմա սպասում ենք նրանց որոշմանը։ Սա նորմալ գործընթաց է, որի մասին ավելին չեմ կարող ասել»,-ասել է Գալստյանը։
Անցած մրցաշրջանում Յենեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։