Վաղը Երևանում կայանալիք Հայաստան-Ղազախստան խաղից առաջ այսօր կայացավ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի նախախաղային մամուլի ասուլիսը։ Հարց հնչեց հավաքականում հարձակվողի դիրքի մասին, որի ընթացքում մարզիչը խոսեց նաև Ռանոսի մասին, որը, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, վարձավճարով տեղափոխվելու է Դյուսելդորֆի «Ֆորտունա»։
«Ռանոսը կենտրոնական հարձակվող չէ, չեմ էլ փորձել նրան այդ դիրքում ներգրավել, որովհետև ծանր վնասվածքից հետո նոր ապաքինվում է։
Դեռ պարզ չէ Ռանոսը տեղափոխվում է «Ֆորտունա», թե ոչ»,- ասաց Պետրակովը։