Փարիզի ամառային 2024 թվականի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 50 օր: Հայաստանն այս պահին ՕԽ խաղերի 12 ուղեգիր է ապահովել:
Այդուհանդերձ, Փարիզի իշխանությունները Օլիմպիական խաղերից 50 օր առաջ ընդունել են, որ չեն կարողացել արմատախիլ անել հանցավորությունը։ Հյուրերին հորդորում են զգույշ լինել, քանի որ մեծ թիվ են կազմում գրպանահատները և ավազակները: Ահաբեկչական հարձակումների մեծ վտանգ ևս կա. վերջերս մի տղամարդ է բերման ենթարկվել, որը հարձակում էր նախապատրաստում ֆուտբոլային հանդիպման հանդիսականների վրա։
Նշվում է, որ Փարիզի փողոցներից արդեն դուրս են բերվել 13 հազար միգրանտներ ու մուրացկաններ։ Ֆրանսիացիները սա համարում են ժամանակավոր միջոց, քանի որ խաղերից հետո անօթևանները կվերադառնան մայրաքաղաք։ Պարզվում է, որ շատ ավելի դժվար է ապահովել Սենի անվտանգությունը։ Շրջակա միջավայրի մաքրման կայանների կառուցման բազմամիլիոնանոց ներդրումները ոչ մի արդյունք չեն տվել։ Քիմիական նյութերի չափաբաժինը գետում մի քանի անգամ ավելի է թույլատրելիից։ Այդ իսկ պատճառով լողորդներին պատվաստում են հեպատիտի և որովայնային տիֆի դեմ։ Բրիտանացիներն արդեն պատվաստվել են։
Մինչդեռ փարիզցիներն անհամբեր սպասում են հունիսի 23-ին. այդ օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Փարիզի քաղաքապետը խոստացել են սուզվել Սեն՝ բոլորին ապացուցելու համար, որ այն բացարձակապես անվնաս է: