«Փյունիկն» առաջին անգամ իր պատմության մեջ երեք ներկայացուցիչ կունենա Չեմպիոնների լիգայում։
«Ներքին առաջնություններում չեմպիոնական տիտղոսները նվաճելուց հետո, ակումբային ֆուտբոլի եվրոպական գլխավոր մրցաշարի նախնական փուլերում հանդես գալու իրավունք են ձեռք բերել ակումբի գլխավոր, կանանց ու երիտասարդական թիմերը»,-ասվում է ակումբի հաղորդագրության մեջ։