Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 1։2 հաշվով պարտվեց Սլովենիայի ընտրանուն։ Հետխաղային ասուլիսում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին հարցեր չուղղվեցին։
Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունիսի 7-ին։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Ղազախստանի հավաքականին։