Իտալիայի հավաքականի ավագ Ջանլուիջի Դոնարուման խոսել է այն մասին, թե ինչպիսին պետք է լինի թիմը Եվրոպայի առաջնությունում հաղթելու համար:
«Թիմը պետք է կենտրոնացած լինի: Մենք լավ ենք պատրաստվում հանդիպումներին, ուստի ամեն ինչ կունենանք հաջողության հասնելու համար։ Դժվար խումբ… Այո, բայց նույնքան դժվար է մյուս թիմերի համար։ Մեր մրցակիցները գիտեն, որ հանդիպում ունեն Իտալիայի հետ։ Բոլորի համար էլ դժվար է լինելու»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
2024 թվականի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։ Իտալիայի հավաքականը B խմբում կխաղա Իսպանիայի, Ալբանիայի և Խորվաթիայի հավաքականների հետ:
Առաջին տուրի խաղում Լուչիանո Սպալետիի թիմը կհանդիպի ալբանացիների հետ։ Խաղը կկայանա հունիսի 15-ին՝ Դորտմունդում։