Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության մասին։ Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայում Եվրո-2024-ից հետո կավարտի կարիերան։
«Սխալ կլինի չմրցել Եվրոպայի առաջնությունում հաղթելու նպատակով։ Կարծում եմ՝ մեզ հաջողվեց մի փոքր ավելի դրական տրամադրություն ապահովել։ Սակայն, իմ կարծիքով, մենք հեռու ենք ֆավորիտի կարգավիճակից։ Իհարկե, ցանկանում եմ, որ հաղթենք մրցաշարում»,- Կրոսի խոսքն է մեջբերել Sky Sport Germany-ն։