Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում հանդիպել են Դորտմունդի «Բորուսիան» և Մադրիդի «Ռեալը»։
Առաջին կեսից հետո թեև հաշիվը չի բացվել, բայց դորտմունդցիները մեծ ճնշում են գործադրում «Ռեալի» վրա և 21-րդ րոպեից սկսած մի քանի իրական գոլային պահ են ստեղծել Կուրտուայի դարպասին։
Մասնավորապես, 21-րդ րոպեին Հումելսը սեփական կիսադաշտից փայլուն փոխանցումով Ադեյեմիին հանեց Կուրտուայի դեմ, բայց Կարիմը ոչ թե հարվածեց, այլ փորձեց խաբել բելգիացուն. դարպասապահը նրան մի փոքր ձախ տարավ, որտեղ նրան դիմավորեց Կարվախալը։ 2 րոպե անց Ֆյուլկրուգը ստացավ գնդակը, հարվածեց, թվում էր, գնդակն արդեն դարպասում է, բայց այն անդրադարձ կատարեց դարպասաձողից։ Եվս 5 րոպե անց խառը իրադրություն ստեղծվեց մադրիդցիների դարպասի մոտ, բայց դորտմունդցիների կատարած հարվածներից ոչ մեկը նպատակակետին չհասավ։
42-րդ րոպեին Զաբիտցերը ստացավ գնդակը, հարվածեց դարպասի ներքևի ձախ անկյունը, բայց Կուրտուան տեղում էր։
Այսպիսով, թիմերն ընդմիջման գնացին 0-0 հաշվով։