Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման մեկնաբանել է Եվրո-2024-ի խմբային փուլում ազգային հավաքականի մրցակիցների մակարդակը։
«Խումբը բարդ է, բայց մյուս թիմերի համար նույնպես դժվար է, քանի որ նրանք գիտեն, որ իրենց դիմակայում է Իտալիայի ուժեղ թիմը։ Մտածում ենք փուլերով, յուրաքանչյուր հանդիպման պետք է մոտենանք այնպես, ասես եզրափակիչ է։ Պետք է լավ պատրաստվենք, քանի որ բոլոր հանդիպումները բարդ են լինելու»,- Դոննարումայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։